ԳՏՆԵԼ ՏԱՐԱԾՔ
Եթե Ձեզ չհաջողվեց գտնել ձեր պահանջներին բավարարող կոմերցիոն տարածք զանգահարեք մեզ և մեր մասնագետները կարճ ժամկետներում կտրամադրեն լավագհույն առաջարկները
Դուք ներկայացնում եք հանրահայտ բրենդ, բանկ կամ սուպերմարկետների ցանց և ցանկանում եք, որ Ձեր խանութները/մասնաճյուղերը տեղակայված լինեն լավագույն կետերում, լինեն լավ տեսանելի և հասանելի՝ ապահովելով հաճախորդների լայն հոսք: Մանրածախ բիզնեսում տարածքի գտնեվլու վայրի և դիրքի ճիշտ ընտրությունը բիզնեսի հաջողության առաջին գրավականն է:
Մենք տիրապետում ենք շուկան այնպես ինչպես այլևս ոչ ոք և պատրաստ ենք աջակցել Ձեր բիզնեսին համապատասխան և ճիշտ տարածքների ընտրության հարցում: Մեր աջակցությունը հիմնված է ուսումնասիրությունների և հետազոտություն-ների արդյունքների վրա և արտահայտված է կոնկրետ թվերով:
Ցանկանում եք գրասենյակ վարձակալել և չգիտեք որտեղ, բիզնես կենտրոնում թե առանձին շենքում, քաղաքի որ մասում և հենց որ բիզնես կենտրոնում: Մեր մասնագետները տիրապետում են գրասենյակային շուկայի բոլոր մանրամասներին, նրանք Ձեզ կառաջարկեն տարբերակների լայն ընտրություն և կարող են խորհուրդ տալ, թե որն է լավագույն տեղը Ձեր գրաենյակի համար, որը լավագույնս կհամապատասխանի Ձեր բիզնեսի և հաճախորդների պահանջներին: Մենք կուղեկցենք գործարքը և կներկայացնենք Ձեզ բանակցությունների ողջ ընթացքում: Ստեղծելով մրցակցություն վարձատուների միջև՝ մենք երաշխավորում ենք լավագույն պայմանները:
Պահեստային գործող և կիսակառույց տարածքներ, արտադրամասեր և կոմերցիոն նշանակության հողատարածքներ: