Դուք ներկայացնում եք հանրահայտ բրենդ, բանկ կամ սուպերմարկետների ցանց և ցանկանում եք, որ Ձեր խանութները/մասնաճյուղերը տեղակայված լինեն լավագույն կետերում, լինեն լավ տեսանելի և հասանելի՝ ապահովելով հաճախորդների լայն հոսք: Մանրածախ բիզնեսում տարածքի գտնվելու վայրի և դիրքի ճիշտ ընտրությունը բիզնեսի հաջողության առաջին գրավականն է:
Մենք տիրապետում ենք շուկային այնպես, ինչպես այլևս ոչ ոք և պատրաստ ենք աջակցել Ձեր բիզնեսին համապատասխան և ճիշտ տարածքների ընտրությանը: Մեր աջակցությունը հիմնված է ուսումնասիրությունների և հետազոտությունների արդյունքների վրա և արտահայտված է կոնկրետ թվերով:
Մենք մատուցում ենք ամբողջական մասնագիտական ծառայություններ Վարձակալնրեին, Վարձատուներին և Ներդրողներին.
- Բրոքերական ծառայություններ
- Շուկայի հետազոտություններ
- Խորհրդատվական ծառայություններ
- Վարձատուի ներկայացուցիչ
- Վարձակալի ներկայացուցիչ
- Զարգացման միջազգային նախագծեր
- Ցանցերի զարգացում և ընդլայնում
- Գույքի կառավարում
- Նախագծերի կառավարում
- Իրավաբանական խորհրդատվություն
- Հյուրանոցների ստանդարտիզացիա
Ցանկանում եք գրասենյակ վարձակալել և չգիտեք որտեղ, բիզնես կենտրոնում թե առանձին շենքում, քաղաքի որ մասում և հենց որ բիզնես կենտրոնում: Մեր մասնագետները տիրապետում են գրասենյակային շուկայի բոլոր մանրամասներին, նրանք Ձեզ կառաջարկեն տարբերակների լայն ընտրություն և կարող են խորհուրդ տալ լավագույն տեղը Ձեր գրաենյակի համար, որն առավելագույնս կհամապատասխանի Ձեր բիզնեսի և հաճախորդների պահանջներին: Մենք կուղեկցենք գործարքը և կներկայացնենք Ձեզ բանակցությունների ողջ ընթացքում: Ստեղծելով մրցակցություն վարձատուների միջև՝ մենք երաշխավորում ենք լավագույն պայմանները:





Մեր հիմնական առաքելությունն է մատուցել էֆֆեկտիվ լուծումներ և խթանել ձեր բիզնեսը, անկախ նրանից փոքրէ այն թե խոշոր:
Մեր խորհրդատուները առաջարկում են լուծումներ որոնք բավարարում են կոնկրետ Ձեր բիզնեսի պահանջներին և նպատակ ունեն աջակցելու Ձեզ հասնելու Ձեր նախանշված նպատակներին:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Կոմերցիոն Անշարժ Գույքի Առաջին Մասնագիտացված
Գործակալությունը